A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Միքիա 5

1

  Հիմա դու քեզ գունդ կազմիր, ով գնդի աղջիկ, պաշարումն է դրուել մեզ վերայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի դատաւորի ծնօտին։

2

  Եւ դու, ով Բեթլէհէմ Եփրաթա, փոքր ես Յուդայի հազարաւորների մէջ, սակայն քեզանից պիտի դուրս գայ ինձ համար նա որ իշխան լինի Իսրայէլին, եւ նորա ելքը վաղուց՝յաւիտենական օրերից է։

3

  Դորա համար նորանց պիտի ձգէ մինչեւ ծնանողի ծնելու ժամանակը, եւ նորա եղբայրների մնացորդը ետ պիտի դառնայ Իսրայէլի որդկանց մօտ։

4

  Եւ նա պիտի կանգնէ եւ հովուէ Տիրոջ ոյժովը, իր Տէր Աստուծոյ անուան մեծափառութեամբը, եւ նորանք պիտի բնակուեն, որովհետեւ հիմա պիտի մեծանայ մինչեւ երկրի ծայրերը։

5

  Եւ սա խաղաղութիւն պիտի լինի, Ասորեստանցին երբոր մեր երկիրը մտնէ, եւ երբոր ման գայ մեր պալատներումը, այն ժամանակ մենք կ'կանգնեցնենք նորա դէմ եօթը հովիւ եւ ութ իշխան մարդ։

6

  Եւ նորանք պիտի հովուեն Ասորեստանի երկիրը սրով եւ Նեբրովթի երկիրը՝ իր դռներովը, եւ նա պիտի ազատէ Ասորեստանցիներիցը, երբոր նորանք մեր երկիրը մտնեն եւ ման գան մեր սահմաններումը։

7

  Եւ Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, այն շաղին պէս որ գալիս է խոտի վերայ, որ մարդի չէ սպասում, եւ մարդի որդկանց չէ յուսում։

8

  Եւ Յակոբի մնացորդը ազգերի մէջ պիտի լինի շատ ժողովուրդների մէջ, ինչպէս առիւծն անտառի անասունների մէջ, ինչպէս կորիւնը ոչխարների հօտերի մէջ, որ եթէ անցնէ ու կոխ տայ եւ պատառէ, ազատող չի լինիլ։

9

  Թող ձեռքդ բարձրանայ քո թշնամիների վերայ, եւ քո բոլոր ոսոխները բնաջինջ կ'լինեն։

10

  Եւ պիտի լինի այն օրը որ պիտի բնաջինջ անեմ քո ձիերը քո միջիցը եւ պիտի կորցնեմ քո կառքերը։

11

  Եւ պիտի բնաջինջ անեմ քո երկրի քաղաքները, եւ պիտի քանդեմ քո բերդերը։

12

  Եւ պիտի բնաջինջ անեմ քո ձեռից կախարդութիւնները, եւ գուշակողներ պիտի չ'ունենաս դու։

13

  Եւ պիտի բնաջինջ անեմ քո դրօշեալները եւ քո արձանները քո միջիցը, եւ այլ եւս չես երկրպագիլ քո ձեռաց գործերին։

14

  Եւ պիտի կործանեմ քո Աստարովթները քո միջիցը, եւ պիտի փչացնեմ քո քաղաքները։

15

  Եւ վրէժ պիտի կատարեմ բարկութեամբ եւ սրտմտութեամբ այն ազգերին որոնք չեն լսում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896