A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Միքիա 2



1

  Վա՜յ անօրէնութիւն խորհողներին, եւ իրանց անկողինների վերայ չարութիւն գործողներին. նորանք անում են այն՝ առաւօտեան լոյսին, որ իրանց ձեռքն է իրանց ոյժը։

2

  Եւ նորանք ցանկանում են ագարակների եւ յափշտակում, եւ ցանկանում են տների՝ եւ առնում. եւ բռնաբարում են մարդին ու իր տանը եւ մարդին ու նորա ժառանգութեանը։

3

  Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք եմ խորհում այս ազգի վերայ. որտեղից որ չէք կարողանալ քաշել ձեր պարանոցները, եւ չէք գնալ հպարտութեամբ, որովհետեւ ժամանակը չար է։

4

  Այն օրը ձեզ վերայ առակ են խօսելու, եւ ողբալի ողբով ողբալու են ասելով. Բոլորովին փչացանք. իմ ժողովրդի բաժինը նա փոխեց, նա ի՜նչպէս է վեր առնում ինձանից, խոտորողին բաժանում է մեր դաշտերը։

5

  Դորա համար դու լար ձգող պիտի չ'ունենաս Տիրոջ ժողովքումը։

6

  Նորանք՝ Մի մարգարէանաք, ասելով մարգարէանում են։ Նորանք չ'պիտի մարգարէանան նորանց վերայ. նախատինքը չի վերնալ։

7

  Ով Յակոբի տուն կոչուածդ, մի՞թէ Տիրոջ հոգին կարճ է. կամ սորա՞նք են նորա գործերը. մի՞թէ իմ խօսքերը լաւ չեն ուղիղ վարուողի համար։

8

  Եւ իմ ժողովուրդը անցեալումն իբրեւ թշնամի է վեր կացել. հանդերձի վերայից յափշտակում էք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից։

9

  Իմ ժողովրդի կանանցը վռնտում էք իրանց զուարճալի տներիցը, նորանց երեխաների վերայից առնում էք իմ փառքը յաւիտեան։

10

  Վեր կացէք ու գնացէք, որովհետեւ սա չէ հանգստութեան տեղը. այն պղծութեան պատճառով, որ պիտի կործանէ, եւ այն էլ սաստիկ կործանումով։

11

  Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում՝ ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կ'լինի այս ազգի մարգարէն։

12

  Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ, անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը Բոսրայի ոչխարների պէս, ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով։

13

  Խրամատողը վեր է ելնում նորանց առաջին, նորանք խրամատում եւ անց են կենում դռնովը ու նորանով դուրս գալիս, եւ նորանց թագաւորը անց է կենում նորանց առաջին, եւ Տէրն էլ նորանց պարագլուխ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896