A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Հովնան 2

1

  Եւ Յովնանը աղօթք արաւ իր Տէր Աստուծուն ձկան փորիցը.

2

  Եւ ասեց. Իմ նեղութիւնիցը կանչեցի դէպի Տէրը, եւ նա ինձ պատասխանեց. անդունդի փորիցը աղաղակեցի, եւ դու լսեցիր իմ ձայնը։

3

  Եւ դու ինձ գցեցիր անդունդը՝ ծովերի մէջ. եւ հեղեղներն ինձ պաշարեցին. քո բոլոր կոհակները եւ ալիքները անց էին կենում ինձ վերայով։

4

  Եւ ես ասեցի՝ Ես վռնտուած եմ քո աչքի առաջից, սակայն էլի պիտի նայեմ քո սուրբ տաճարին։

5

  Ինձ շրջապատեցին ջրերը մինչեւ հոգիս, անդունդն ինձ պաշարել էր, կնիւն գլխիս փաթաթուեցաւ։

6

  Ես սարերի հիմանց մօտն իջայ, երկիրն իր նիգերովը ետեւիս էր յաւիտեան. բայց դու իմ կեանքը հանեցիր կորուստիցը, ով իմ Տէր Աստուած։

7

  Հոգիս ինձ վերայ նուաղելիս՝ յիշեցի Տիրոջը, եւ իմ աղօթքը քեզ մօտ հասաւ քո սուրբ տաճարը։

8

  Փուչ ունայնութիւնների նայողները իրանց լինելու ողորմութիւնը թողում են։

9

  Բայց ես օրհներգութեան ձայնով քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ. փրկութիւնը Տիրոջն է։

10

  Եւ Տէրը հրամայեց ձկանը. եւ նա Յովնանին փսխեց ցամաքը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896