A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Հովնան 1



1

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Ամաթիի որդի Յովնանին ասելով.

2

  Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. որովհետեւ նորանց չարութիւնը վեր է եկել իմ առաջին։

3

  Բայց Յովնան վեր կացաւ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչէ, եւ իջաւ Յոպպէ եւ մի նաւ գտաւ որ Թարսիս էր գնում, եւ նորա վարձքը տուաւ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը։

4

  Եւ Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերայ, եւ մեծ փոթորիկ եղաւ ծովումը, եւ նաւը ուզում էր փշրուիլ։

5

  Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստուծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւումն էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւ պառկել ու խոր քնել։

6

  Եւ նաւապետը նորա մօտ եկաւ եւ ասեց նորան, Ի՞նչ ես մրափել. վեր կաց աղաղակիր քո Աստուծուն, գուցէ Աստուած յիշէ մեզ, եւ մենք չ'կորչենք։

7

  Եւ մէկզմէկի ասում էին. Եկէք վիճակ գցենք ու իմանանք, թէ ո՞ւմ պատճառով է եկել մեզ այս չարիքը. եւ վիճակ գցեցին, եւ վիճակը ընկաւ Յովնանին։

8

  Եւ նորան ասեցին. Մէկ ասիր մեզ, թէ ո՞ւմ պատճառով է այս չարիքը եկել մեզ վերայ, ի՞նչ է քո բանը, եւ ո՞րտեղից ես գալիս. ո՞րն է քո երկիրը, եւ դու ո՞ր ժողովրդիցն ես։

9

  Եւ նա նորանց ասեց. Ես Եբրայեցի եմ, եւ ես պաշտում եմ երկնքի Աստուծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը եւ ցամաքը։

10

  Եւ այն մարդիկը վախեցան մեծ վախով եւ ասեցին նորան. Դա ի՜նչ ես արել դու. որովհետեւ այն մարդիկն իմացան որ նա փախչում է Տիրոջ երեսիցը, որովհետեւ պատմեց նորանց։

11

  Եւ ասեցին նորան. Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը դադարէ մեզ վերայ. որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր։

12

  Եւ նա ասեց նորանց. Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ'դադարէ ձեզ վերայ. Որովհետեւ ես գիտեմ որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վերայ։

13

  Եւ այն մարդիկը թիաւարում էին որ ետ հասնեն ցամաքին, բայց չէին կարողանում, որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր նորանց վերայ։

14

  Եւ նորանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին. Ո՛հ, Եհովայ, աղաչում ենք, թող չ'կորչենք այս մարդի անձի պատճառով, եւ անմեղ արիւն մի դնիր մեզ վերայ, որովհետեւ դու, ով Եհովայ, ինչպէս որ ուզում ես՝ անում ես։

15

  Եւ առան Յովնանին եւ ծովը գցեցին նորան. եւ ծովը դադարեց իր կատաղութիւնիցը։

16

  Եւ այն մարդիկը մեծ երկիւղով վախեցան Տէրիցը, եւ զոհեր մատուցին Տիրոջը եւ ուխտեր արին։

17

  Եւ Տէրը հրամայեց մի մեծ ձկան, որ Յովնանին կուլ տայ. եւ Յովնանը ձկան փորումն էր երեք օր եւ երեք գիշեր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896