A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Լեւիտիկոս 11



1

  Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով նորանց.

2

  Խօսեցէք Իսրայէլի որդիների հետ եւ ասացէք. {0} Այս են այն անասունները որ կարող էք ուտել՝ երկրի վերայ եղած բոլոր անասուններից.

3

  Ամեն կճղակաւոր եւ կճղակը ճեղքուած որոճացող անասունը ուտէք։

4

  Բայց որոճացողներիցը, եւ կճղակաւորներիցը սորանց պիտի չուտէք. Ուղտը, թէեւ նա որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։

5

  Եւ ճագարը,{1} թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, անմաքուր լինի ձեզ համար։

6

  Եւ նապաստակը, թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։

7

  Եւ խոզը, թէեւ կճղակաւոր է եւ ճեղքուած կճղակ ունի, բայց չէ որոճում, {2} նա անմաքուր լինի ձեզ համար։

8

  Նորանց մսիցը չուտէք, եւ դիակներին չդպչէք. {3} նորանք անմաքուր են ձեզ համար։{nl}

9

  {4} Ջրերի մէջ բոլոր եղածներիցը սորանց ուտեք. ջրերի մեջ՝այսինքն ծովերի մէջ եւ գետերի մէջ. ամեն թեւ եւ թեփ ունեցողը ուտեք:

10

  Բայց չ'ուտեք այն ամենը որ թեւ եւ թեփ չ'ունին՝ծովերի մէջ եւ գետերի մէջ ջրերի բոլոր զեռուններից՝եւ ջրերի մէջ եղած բոլոր շնչաւոր կենդանիներից՝ {5} պիղծ լինին ձեզ համար:

11

  Եւ պիղծ լինին նորանք ձեզ համար.նորանց մսիցը պիտի չ'ուտեք, եւ նորանց դիերիցը պիտի զզուիք:

12

  Ջրերի մէջ եղած բոլոր անթեւ եւ անթեփ եղածները պիղծ լինին ձեզ համար:{nl}

13

  Եւ {6} թռչունների մէջ սորանցից զզուեցէք. նորանք չ'ուտուին,պիղծ են. արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը,

14

  Եւ անգղը, եւ ցինը իր տեակի պէս,

15

  Ամեն ագռաւը իր տեսակի պէս,

16

  Եւ ջայլամը. եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակի պէս,

17

  Եւ հաւպատիրը, եւ հողամաղը, եւ քաջահաւը,

18

  Եւ կարապը, եւ հավալուսը, եւ սեւ անգղը,

19

  Եւ արագիլը,եւ քարադրը իր տեսակի պէս, եւ յոպոպը, եւ չիղջը:{nl}

20

  Ամեն չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուն պիղծ լինի ձեզ համար:

21

  Իսկ սորանց ուտէք. բոլոր չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուններից՝երկրի վերայ ոստոստելու համար իրանց ոտքերի վերայ ազդր ունեցողները:

22

  Նորանցից սորանց ուտեք՝{7} մարախն իր տեսակի պես, եւ ջորեակն իր տեսակի պես, եւ խարագուլը իր տեսակի պես, եւ օձամարտն իր տեսակի պես:

23

  Բայց մնացած բոլոր չորս ոտքով թռչող զեռունները պիղծ լինեն ձեզ համար.

24

  Եւ նորանցու դուք անմաքուր կ'լինիք. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

25

  Եւ ամեն նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները {8} լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

26

  Բոլոր անասունները որոնք կճղակաւոր են,բայց կճղակը ճեղքուած չէ, եւ չեն որոճում,անմաքուր են ձեզ համար. ամեն նորանց դպչողը անմաքուր լինի:{nl}

27

  Եւ բոլոր չորս ոտքի վերայ գնացող անասուններից իրանց թաթերի վերայ գնացողների ամենը անմաքուր լինի ձեզ համար. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

28

  Եւ նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. նորանք անմաքուր են ձեզ համար:

29

  Եւ երկրի վերայ սողացող սողունների մէջ սորանք անմաքուր լինեն ձեզ համար. աքիսը՝եւ մուկը՝ եւ տիտեռը իր տեսակի պէս,

30

  Եւ անական՝ եւ քոյը՝ եւ լեթատն՝ եւ խոմէթը՝ եւ գետնառիւծը:

31

  Բոլոր սողացողների մէջ ձեզ համար անմաքուրները սորանք են. ամեն ով որ նորանց մեռածին դպչի,մինչեւ իրիկուն անմաքուր լինի:

32

  Եւ ամեն ինչ բանի վերայ որ նորանց մեկ մեռածը ընկնի, թէ փայտի աման լինի կամ հանդերձ՝ կամ մորթ կամ քուրձ,ինչ տեսակ գործածական աման որ լինի՝անմաքուր պիտի լինի.{9} ջուրը պիտի գցուի այն, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի,եւ յետոյ մաքուր է:

33

  Եւ ամեն ինչ հողի ամանի մէջ որ նորանցից ընկնելու լինի,ամեն ինչ որ նորա մէջ է՝անմաքուր պիտի լինի, եւ այն {10} ամանը պիտի կոտրէք:

34

  Ամեն ուտուելու կերակուրը որի վերայ այն ջրիցը գայ,անմաքուր պիտի լինի,նոյնպես ամեն այնպիսի ամանի մէջ եղած բոլոր խմուելու խմելիքը անմաքուր պիտի լինի:

35

  Եւ ամեն բան՝ որի վերայ սորանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. թէ թոնիր եւ թէ վառարան լինի՝ պիտի քանդուի. սորանք անմաքուր են,եւ անմաքուր պիտի լինեն ձեզ համար:

36

  Բայց աղբիւրը եւ հորը եւ ջրակոյտը, մաքուր պիտի լինի. սակայն նորանց դիակներին դպչողը անմաքուր լինի:

37

  Եւ եթէ նորանց դիակը ցանուելու սերմի վերայ ընկնի՝ նա մաքուր է:

38

  Բայց եթէ սերմի վերայ ջուր դրուած լինի եւ նորա վերայ ընկնի նորանց դիակը, նա ձեզ համար անմաքուր պիտի լինի:

39

  Եւ եթէ ձեր ուտելու կենդանիներից մէկը մեռնի, նորա դիակին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի:

40

  Եւ {11} նորա դիակիցն ուտողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. եւ նորա դիակը վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի:{nl}

41

  Եւ երկրի վերայ սողացող ամեն սողունը պիղծ է, պիտի չ'ուտուի:

42

  Երկրի վերայ բոլոր սողացող սողուններից ամեն իր փորի վերայ գնացողը՝ կամ ամեն չորս ոտքի վերայ գնացողը՝ մինչեւ ամեն բազմոտանին պիտի չ'ուտէք,որովհետեւ նորանք պիղծ են:

43

  {12} Ձեր անձերը չ'պղծէք ոչ մի սողացող սողունով. եւ նորանցով չ'պղծուիք եւ անմաքուր չ'դառնաք նորանցով:

44

  Որովհետեւ ես եմ ձեր Եհովայ Աստուածը.ուրեմն սրբեցեք ձեր անձերը եւ {13} սուրբ եղէք, ըստ որում ես սուրբ եմ. եւ չ'պղծէք ձեր անձերը երկրի վերայ ոչ մի սողացող սողունով:

45

  Որովհետեւ {14} ես եմ Եհովան՝ որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի որ ձեզ համար Աստուած լինեմ եվ {15} դուք սուրբ լինէք, որովհետեւ ես սուրբ եմ:{nl}

46

  Այս է չորքոտանիների եւ թռչունների եւ ջրերի մէջ շարժող բոլոր շնչաւոր կենդանիներ՝ եւ երկրի վերայ սողացող ամեն կենդանիների օրէնքը.

47

  Անմաքուրի եւ մաքուրի մէջ եւ ուտուելու անասունի եւ չ'ուտուելու անասունի մէջ տարբերութիւն անելու համար:

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896