A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Հոսեա 3



1

  Եւ Տէրն ասեց ինձ. Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ եւ չամիչի կարկանդակներ են սիրում։

2

  Եւ ես առայ նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մէկ ու կէս քոռ գարիով,

3

  Եւ ասեցի նորան. Շատ օրերով կնստես ինձ համար, չես պոռնկանալ, եւ մարդի չես մօտենալ, իսկ ես էլ նոյնպէս քո նկատմամբ։

4

  Որովհետեւ շատ օրեր Իսրայէլի որդիքը պիտի նստեն առանց թագաւորի եւ առանց իշխանի, եւ առանց զոհի ու առանց կոթողի, եւ առանց եփուտի ու առանց թերափիմի։

5

  Յետոյ պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրանց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896