A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Հոսեա 11



1

  Երբոր մանուկ էր Իսրայէլը, ես սիրում էի նորան, եւ Եգիպտոսից կանչեցի իմ որդին։

2

  Կանչեցին նորանց, բայց նորանք գնացին նորանց առաջից. Բահաղիմներին զոհ մատուցրին, եւ կուռքերին խունկ ծխեցին։

3

  Բայց ես ման ածեցի Եփրեմին. նորանց բռնում էի իրանց բազուկներիցը, սակայն չիմացան թէ ես եմ բժշկում նորանց։

4

  Մարդի լարերով ես նորանց քաշեցի՝ սիրոյ կապերով, եւ ես նորանց համար եղայ իբրեւ նորանց ծնօտներիցը լուծը հանող, եւ հանդարտ լինելով նորանց դէմ՝ ուտեցնում էի։

5

  Ետ չպիտի դառնայ նա Եգիպտոս. այլ Ասորեստանն է նորա թագաւորը, որովհետեւ չուզեցին դառնալ։

6

  Եւ պտոյտ պիտի տայ սուրը նորա քաղաքների վերայ, եւ վերջացնէ նորա նիգերը ու լափէ նորանց խորհուրդների մասին։

7

  Եւ իմ ժողովուրդը հակամիտ է ինձանից խոտորուելու. թէեւ դէպի Բարձրեալն են կանչվում նորանք, սակայն վեր չեն կենում։

8

  Ես քեզ ի՞նչպէս թող տամ, ով Եփրեմ, եւ քեզ յանձնե՞մ, ով Իսրայէլ. ես քեզ ի՞նչպէս Ադմայի պէս անեմ, Սեբոյիմի պէս շինե՞մ. գալարվում է սիրտս ինձանում, միանգամայն քրքրուել է կարեկցութիւնս։

9

  Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ աւերել Եփրեմին. որովհետեւ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ. քո միջումը Սուրբ եմ, եւ չեմ գալ գրգռմունքով։

10

  Տիրոջ ետեւից պիտի գնան. առիւծի պէս է գոչելու նա. երբոր նա գոչէ, որդիքը կգան արագապէս արեւմուտքից։

11

  Նորանք արագապէս պիտի գան թռչնի պէս Եգիպտոսից, եւ աղաւնիի պէս՝ Ասորեստանի երկրիցը. եւ ես նորանց պիտի բնակեցնեմ իրանց տներումը, ասում է Տէրը։

12

  Ինձ ստութիւնով պաշարել է Եփրեմը, եւ նենգութիւնով՝ Իսրայէլի տունը. բայց Յուդան տակաւին տիրում է Աստուծով, եւ հաւատարիմ է սուրբերի հետ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896