A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եզեկիել 22



1

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

2

  Եւ դու, մարդի որդի, մի՞թէ դու դատելու՝ դատելու ես այս արիւնահեղ քաղաքը, այլ իմացրու նորան նորա բոլոր պղծութիւնները,

3

  Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ով քաղաք, որ քո մէջն արիւն ես թափում որպէսզի քո ժամանակը գայ, եւ քո մօտ կուռքեր ես շինում պղծութեան համար.

4

  Քո այն թափած արիւնովը յանցաւոր եղար եւ քո այն շինած կուռքերովը պղծուեցար, եւ օրերդ մօտեցրիր եւ հասար քո տարիներին, դորա համար ես քեզ անարգանք շինեցի ազգերի համար եւ ծաղր՝ բոլոր երկիրների համար։

5

  Քեզանից մօտաւորները եւ հեռաւորները քեզանով ծաղր պիտի անեն, ով վատահամբաւ եւ աղմկալից։

6

  Ահա Իսրայէլի իշխանները ամեն մէկը իր բազուկովը քեզանում է որպէսզի արիւն թափէ։

7

  Հօրն ու մօրը անարգեցին քեզանում, օտարականին բռնութիւն արին քո մէջը, որբին եւ որբեւայրիին զրկեցին քեզանում։

8

  Իմ սուրբ բաներն արհամարհեցիր, եւ իմ շաբաթները պղծեցիր։

9

  Բանսարկու մարդիկ եղան քեզանում արիւն թափելու համար, եւ սարերի վերայ կերան քեզանում, եղեռնագործութիւններ արին քո մէջը։

10

  Հօր մերկութիւն բացին քեզանում, ամսականով անմաքուր կնկան բռնադատեցին քեզանում.

11

  Եւ մարդ իր ընկերի կնկայ հետ պղծութիւն գործեց, եւ մարդ իր հարսին պղծեց եղեռնագործութիւնով, եւ մարդ իր քրոջը՝ իր հօր աղջկանը բռնադատեց։

12

  Կաշառք առան քեզանում արիւն թափելու համար, վաշխ ու տոկոս առար, եւ ագահանալով քաշում ես քո ընկերներիցը բռնութիւնով, եւ ինձ մոռացել ես, ասում է Տէր Եհովան։

13

  Եւ ահա ես զարկեցի ափերս իրար քո արած ագահութեան վերայ եւ քո մէջ եղած արիւնահեղութիւնների վերայ։

14

  Մի՞թէ սիրտդ կդիմանայ, կամ ձեռքերդ կուժովանան այն օրերը որ ես քեզ հատուցում պիտի անեմ։ Ես Տէրս ասեցի եւ պիտի անեմ էլ։

15

  Եւ ես քեզ պիտի ցրուեմ ազգերի մէջ եւ քեզ պիտի փռեմ երկիրների մէջ, եւ պիտի վերջացնեմ քո պղծութիւնը քեզանից։

16

  Եւ դու քեզանով պիտի պղծուիս ազգերի աչքի առաջին, եւ կիմանաս թէ ես եմ Տէրը։

17

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

18

  Մարդի որդի, Իսրայէլի տունը ինձ համար կղկղանք է դառել, նորանք ամենքը պղինձ, անագ եւ երկաթ ու կապար են հալոցի մէջ՝ արծաթի կղկղանք են դառել։

19

  Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Որովհետեւ դուք ամենքդ կղկղանք էք դառել, դորա համար ահա ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղէմի մէջ։

20

  Արծաթը եւ պղինձը ու երկաթն ու կապարն ու անագը հալոցի մէջ ժողովուելու պէս, որ նորա վերայ կրակը փչեն որ հալեցնեն, նոյնպէս պիտի ժողովեմ ձեզ իմ բարկութիւնովն ու սրտմտութիւնովը եւ դնեմ ու հալեցնեմ։

21

  Եւ ձեզ պիտի ժողովեմ եւ ձեզ վերայ փչեմ իմ ցասման կրակովը, որ դուք հալուիք նորանում։

22

  Ինչպէս որ արծաթը հալվում է հալոցումը, նոյնպէս էլ դուք պիտի հալուիք նորանում. որ իմանաք թէ ես Տէրս եմ թափել իմ սրտմտութիւնը ձեզ վերայ,

23

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

24

  Մարդի որդի, ասիր նորան. Դու մի երկիր ես որ չէ մաքրուել, անձրեւ չէ ստացել բարկութեան օրը։

25

  Նորա մարգարէների դաւաճանութիւնը կայ նորա մէջ, մռնչող՝ աւար յափշտակող առիւծի պէս հոգի են ուտում, գանձեր ու պատուական բաներ են առնում, նորա որբեւայրիներին շատացնում են նորանում։

26

  Նորա քահանաները բռնաբարում են իմ օրէնքը, եւ իմ սրբութիւնները պղծեցին, սուրբի եւ պիղծի մէջ տարբերութիւն չարին, եւ անմաքուրի ու մաքուրի մէջ ջոկութիւնը չսովորեցրին եւ իմ շաբաթներիցը ծածկեցին իրանց աչքերը, եւ ես պղծուեցայ նորանց միջումը։

27

  Նորա իշխանները նորա միջումը գայլերի պէս աւար են յափշտակում, արիւն թափելու՝ հոգիներ կորցնելու համար, որպէսզի ագահութեամբ քաշեն։

28

  Եւ նորա մարգարէները նորանց համար ցեխ են ծեփում ունայն տեսիլքներ տեսնելով եւ նորանց համար սուտ հմայելով, ասելով թէ՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, քանի որ Տէրը չէ խօսել։

29

  Երկրի ժողովուրդը զրկանքներ է որ գործում է՝ յափշտակութիւններ է որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ օտարականին զրկում անիրաւութեամբ։

30

  Եւ ես նորանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նորան չապականեմ. բայց չգտայ։

31

  Վասնորոյ նորանց վերայ թափեցի իմ ցասումը՝ իմ բարկութեան կրակովը սպառեցի նորանց. նորանց ճանապարհը իրանց գլխովը տուի, ասում է Տէր Եհովան։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896