A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եզեկիել 21



1

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

2

  Մարդի որդի, երեսդ դէպի Երուսաղէմ արա եւ խօսք բղխիր սրբարանների մասին, եւ մարգարէացիր Իսրայէլի երկրի մասին,

3

  Եւ ասիր Իսրայէլի երկրին. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դէմ եմ եւ հանում եմ իմ սուրը իր պատեանիցը եւ պիտի բնաջինջ անեմ քեզանից արդարին եւ ամբարշտին։

4

  Որովհետեւ ես պիտի բնաջինջ անեմ արդարին եւ ամբարշտին, ուրեմն իմ սուրը դուրս պիտի գայ իր պատեանիցը ամեն մարմնի վերայ հարաւից մինչեւ հիւսիս։

5

  Եւ ամեն մարմին պիտի գիտենայ, որ ես Տէրս եմ հանել իմ սուրը իր պատեանիցը, նա այլ եւս ետ չի դառնալ։

6

  Եւ դու, մարդի որդի, հառաչիր, մէջքը կոտրելով եւ դառն հառաչանքով՝ նորանց աչքի առաջին.

7

  Եւ եթէ լինի որ քեզ ասեն. Ինչո՞ւ համար ես հառաչում. Դու էլ ասիր. Գոյժի համար որ գալիս է. Եւ ամեն սիրտ պիտի հալուի, եւ ամեն ձեռքեր թուլանան, եւ ամեն հոգի պիտի նուաղէ, եւ ամեն ծունկեր պիտի գնան ջրի պէս. ահա կգայ եւ կկատարուի, ասում է Տէր Եհովան։

8

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

9

  Մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ասիր՝ Սուրը, սուրը սրուել է եւ մաքրուել էլ է։

10

  Մեծ կոտորած անելու համար է սրուել, փայլելու համար է մաքրուել, կամ ուրախանա՞նք, թէ որդուս գաւազանը արհամարհում է ամեն փայտ։

11

  Բայց նա տուաւ նորան մաքրուելու՝ ձեռքով բռնելու համար այն սուրը սրուել է, եւ նա սրբուել է սպանողի ձեռքին դնելու համար։

12

  Աղաղակիր եւ ողբա, մարդի որդի, որովհետեւ նա իմ ժողովրդի վերայ եւ Իսրայէլի բոլոր իշխանների վերայ է. նորանք իմ ժողովրդի հետ սուրի են մատնուած. դորա համար խփիր ազդրիդ։

13

  Որովհետեւ փորձը եղաւ, եւ ի՞նչ, եթէ այն անարգող գաւազանն էլ չլինի, ասում է Տէր Եհովան։

14

  Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ծափ զարկ. Եւ սուրը պիտի կրկնուի երեք անգամ՝ այսինքն մահացու վիրաւորուածների սուրը՝ որ է մեծ կոտորածի սուրը, որ շրջապատում է նորանց։

15

  Սրտերը հալուելու եւ խոչերը շատանալու համար նորանց բոլոր դռների վերայ դրի սուրի երկիւղը. Ա՜խ, շինուել է փայլելու համար, սրուել է մորթելու համար։

16

  Հաւաքուիր՝ աջ կողմն անցիր, կամ անց կաց ձախ կողմը, ուր որ որոշուած է երեսդ։

17

  Ես էլ եմ ծափ զարկելու, եւ իմ սրտմտութիւնը պիտի հանգստացնեմ. Ես Տէրս եմ խօսել։

18

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

19

  Եւ դու, մարդի որդի, դու քեզ համար երկու ճանապարհ պատրաստիր Բաբիլոնի թագաւորի սուրը գալու համար. մէկ երկրից պիտի դուրս գան նորանք երկուսն էլ. Եւ մի տեղ որոշիր, քաղաքի ճանապարհի գլխին որոշիր.

20

  Մի ճանապարհ պատրաստիր, որ սուրը գայ Ամմոնի որդկանց Ռաբբան եւ Յուդայի երկրումը պարսպաւոր Երուսաղէմը։

21

  Որովհետեւ Բաբիլոնի թագաւորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վերայ որ հմայութիւն անէ. նա երերացնում է նետերը՝ հարցնում է թերափիմներին, մտիկ է տալիս լեարդին։

22

  Նորա աջ ձեռքին հմայութիւն կար Երուսաղէմի համար, որ պաշարման մեքենաներ դնեն, բերան բանան պատերազմի աղաղակով, ձայնը բարձրացնեն գոչելով, մեքենաներ դնեն դռների դէմ, հողաբլուրներ կազմեն, մարտկոցներ շինեն։

23

  Բայց սա նորանց աչքի առաջին սնոտի հմայութեան պէս պիտի լինի, ամենասաստիկ երդումներ պիտի լինի նորանց համար. իսկ նա անօրէնութիւնը յիշեցնելու է որ բռնուին։

24

  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դուք յիշեցրիք ձեր անօրէնութիւնը՝ ձեր յանցանքները յայտնուելիս, որ երեւան ձեր մեղքերը ձեր բոլոր գործերովը. ձեր յիշեցնելու համար ձեռքով պիտի բռնուիք։

25

  Եւ դու, ով պիղծ ամբարիշտ՝ Իսրայէլի իշխան, որի օրը եկել է՝ վերջի անօրէնութեան ժամանակին։

26

  Այսպէս է ասում Տէր Եհովան. Հեռացրու խոյրը եւ վեր առ թագը. սա այս չէ. ցածը բարձրացրու, և բարձրը ցածացրու.

27

  Տակն ի վեր՝ տակն ի վեր՝ տակն ի վեր պիտի անեմ նորան. սա էլ պիտի չլինի մինչեւ որ իրաւունքն ունեցողը գայ. նորան եմ տուել։

28

  Եւ դու, մարդի որդի, մարգարէացիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան Ամմոնի որդկանց մասին եւ նորանց նախատանքի մասին, եւ ասիր. Սուրը՝ սուրը հանուած է՝ մորթելու համար մաքրուած որ փչացնէ. որպէսզի փայլէ։

29

  Քեզ համար ունայն տեսիլքներ տեսնելիս եւ քեզ համար սուտ հմայութիւններ անելիս, քեզ պիտի դնեն ամբարիշտների սպանուածների վզին, որոնց օրը հասել է վերջի անօրէնութեան ժամանակին։

30

  Ետ դարձրու իր պատեանը. այնտեղ որ ստեղծուեցար՝ քո ծագման երկրումը պիտի դատեմ քեզ։

31

  Եւ քեզ վերայ պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկութեան կրակովը պիտի փչեմ քեզ վերայ. Եւ քեզ պիտի մատնեմ վայրենի մարդկանց ձեռքը, որոնք վարպետ են փչացնելու համար։

32

  Հրոյ ճարակ պիտի լինես դու, քո արիւնը պիտի երկրի մէջտեղը լինի։ Դու պիտի չյիշուիս, որովհետեւ ես Տէրս եմ խօսում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896