A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եզեկիել 15



1

  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

2

  Մարդի որդի, ի՞նչ աւելի է որթը միւս ամեն փայտերից, որթի ճիւղը որ անտառի ծառերի մէջ է։

3

  Մի՞թէ նորանից փայտ կառնուի մի բանի գործածելու համար, կամ թէ նորանից մի ցից կառնուի՞ նորանից որեւէ աման կախելու համար։

4

  Ահա կրակի մէջ է գցվում այրուելու համար. նորա երկու ծայրերն էլ կուտէ կրակը, եւ մէջը կայրուի. միթէ նա պիտանի՞ է մի բանի։

5

  Ահա նա ամբողջ եղած ժամանակը մի բանի օգուտ չունի. ուր մնաց որ կրակը նորան ուտէ, եւ նա այրուած լինի. մի՞թէ նա էլ մի բանի օգուտ կունենայ։

6

  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Ինչպէս որ է որթի փայտը անտառի փայտերի մէջ, որ տուել եմ կրակին այրելու համար, նոնպէս էլ տուի Երուսաղէմի բնակիչները։

7

  Եւ իմ երեսը պիտի ուղղեմ դէպի նորանց. նորանք մէկ կրակիցը դուրս կգան եւ միւս կրակը կուտէ նորանց, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը, երբոր երեսս ձեր վերայ ուղղած կլինեմ։

8

  Եւ այս երկիրը ամայի պիտի անեմ, նորանց արած անհաւատարմութեան համար, ասում է Տէր Եհովան։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896