A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 35



1

  Անապատն ու չոր երկիրը կ՛ուրախանան, եւ կ՛ցնծայ ամային ու կ՛ծաղկի շուշանի պէս։

2

  Կ՛բացուի, կ՛ծաղկի եւ կ՛ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ՛տրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. նորանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը։

3

  Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։

4

  Ասեցէք թուլասիրտներին, ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։

5

  Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։

6

  Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է. որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։

7

  Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէգ եւ կնիւն։

8

  Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չ՛անցնի. նա նորանցն է. ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։

9

  Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. եւ փրկուածները ման կգան։

10

  Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896