A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Եսայիա 31



1

  Վա՜յ նորանց, որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ Տիրոջը չեն խնդրում։

2

  Բայց նա էլ իմասուն է, եւ չարիք է բերում, եւ իր խօսքերը դէն չէ գցում. Եւ վեր է կենում չարերի տան վերայ եւ անօրէնութիւն գործողների օգնութեան դէմ։

3

  Եւ Եգիպտացիք մարդ են, եւ ոչ թէ Աստուած. Եւ նորանց ձիանքը մարմին են եւ ոչ թէ հոգի. Բայց Տէրը կմեկնէ իր ձեռքը, կսահէ օգնողը ու վայր կընկնի օգնուողը, եւ ամենքը միասին կփչանան։

4

  Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը. Ինչպէս մռնչում է առիւծը եւ կորիւնը՝ իր որսի համար, որի դէմ մէկտեղ կկանչուին հովիւների մի մեծ բազմութիւն, որ նա նորանց ձայնիցը չի զարհուրիլ, եւ նորանց աղմուկիցը չի ընկճուիլ. նոյնպէս էլ իջնելու է Զօրաց Տէրը պատերազմելու՝ Սիօն սարի եւ նորա բլուրի համար։

5

  Թռթռացող թռչնիկների պէս ծածկելու է Զօրաց Տէրը Երուսաղէմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, եւ ազատելով։

6

  Ետ դարձէք դէպի նորան, որից Իսրայէլի որդիքը շատ խոր ապստամբուեցին։

7

  Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։

8

  Եւ վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թէ մարդի սրով, եւ մի սուր՝ որ մարդինը չէ՝ ուտելու է նորան. Եւ նա փախչելու է սուրի առաջիցը, եւ նորա երիտասարդները հարկատու են լինելու։

9

  Նորա վէմը վախից պիտի անցնէ, եւ նորա իշխանները պիտի զարհուրեն դրօշակիցը, ասում է Տէրը, որի լոյսը Սիօնումն է, եւ որի հնոցը՝ Երուսաղէմումը։

Romanian Bible 2014
© 2010, 2014 Interconfessional Bible Society of Romania