A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 97



1

  Տէրն է թագաւոր թող երկիրը ցնծայ եւ շատ կղզիներն ուրախ լինին։

2

  Ամպ եւ մառախուղ կայ նորա չորս կողմովը. արդարութիւն եւ իրաւունք նորա աթոռի հիմունքն են։

3

  Կրակ է գնում նորա առջեւից. եւ չորս կողմովը այրում է նորա թշնամիներին։

4

  Նորա փայլակները լուսաւորում են աշխարհքը. երկիրը տեսնում է եւ դողում։

5

  Սարերը մոմի պէս հալվում են տիրոջ երեսիցը, ամեն երկիր՝ Տիրոջ երեսիցը։

6

  Երկինքներն պատմում են նորա արդարութիւնը. եւ բոլոր ժողովուրդները տեսնում են նորա փառքը։

7

  Թող ամաչեն բոլոր կուռքերի ծառայողները, որ պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստուածները նորան երկրպագութիւն անեն։

8

  Սիօնը լսում է եւ ուրախանում է եւ Յուդայի աղջիկները ցնծում են, քո իրաւունքի համար, Տէր։

9

  Որովհետեւ դու, ով Տէր, բարձրեալ ես բոլոր երկրի վերայ, շատ բարձրացար բոլոր աստուածների վերայ։

10

  Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը. նա պահում է իր սուրբերին անձերը. ամբարիշտների ձեռքիցը կփրկէ նորանց։

11

  Լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին։

12

  Ուրախացէք Տէրովը, ով արդարներ, եւ օրհնեցէք նորա սուրբ յիշատակը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896