A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 95



1

  Եկէք ցնծանք Տէրովը. աղաղակենք դէպի մեր փրկութեան Վէմը։

2

  Թող գոհութիւն տալով գանք նորա երեսի առաջը, սաղմոսներով աղաղակենք դէպի նա։

3

  Որովհետեւ Տէրը մեծ Աստուած է, եւ մեծ թագաւոր՝ ամեն աստուածների վերայ։

4

  Որ նորա ձեռքին են երկրի խորքերը. եւ սարերի բարձրութիւնները նորանն են։

5

  Որ նորանն է ծովը, եւ նա արաւ նորան. եւ նորա ձեռքերն ստեղծեցին ցամաքը։

6

  Եկէք երկրպագութիւն անենք եւ երեսի վերայ ընկնենք. ծունր դնենք մեզ ստեղծող Տիրոջ առաջին.

7

  Որովհետեւ նա է մեր Աստուածը, եւ մենք նորա արօտի ժողովուրդը եւ նորա ձեռքի ոչխարներն ենք. այսօր եթէ նորա ձայնը լսէք,

8

  Մի պնդացնէք ձեր սրտերը ինչպէս Մերիբայումը, ինչպէս փորձութեան օրումը անապատի մէջ։

9

  Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. քննեցին ինձ թէեւ իմ գործերը տեսան։

10

  Քառասուն տարի զզուեցայ այն ազգիցը. եւ ասեցի՝ նորանք այնպիսի ժողովուրդ են որ մոլորուած են սրտով. նորանք չեն ճանաչում իմ ճանապարհները.

11

  Որ երդում արի իմ բարկութիւնումը, թէ նորանք չեն մտնիլ իմ հանգստութիւնը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896