A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 84



1

  Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։

2

  Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։

3

  Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։

4

  Երանի քո տան բնակողներին. նորանք յաւիտեան կօրհնեն քեզ։ (Սէլա։)

5

  Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։

6

  Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։

7

  Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։

8

  Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)

9

  Ով մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։

10

  Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։

11

  Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։

12

  Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896