A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 82



1

  Աստուած կանգնում է Աստուծոյ ժողովրդի մէջ. նա աստուածների միջումը դատում է։

2

  Մինչեւ ե՞րբ էք դատելու անիրաւութիւնով, եւ ամբարիշտներին երես տեսնելու։ (Սէլա։)

3

  Իրաւունք արէք աղքատին եւ որբին. արդարացրէք խեղճին եւ աղքատին։

4

  Փրկեցէք աղքատին եւ խեղճին. ազատեցէք ամբարիշտների ձեռքիցը։

5

  Բայց չեն իմանում եւ միտք չեն առնում. խաւարի մէջ են գնում. երկրի ամեն սիւները շարժուած են։

6

  Ես ասեցի. Դուք աստուածներ էք եւ ամենքդ Բարձրելոյ որդիք։

7

  Սակայն մարդկանց նման կմեռնիք, եւ ինչպէս իշխաններից մէկը, վայր կընկնէք։

8

  Վեր կաց, ով Աստուած, դատիր երկիրը. որովհետեւ դու պիտի ժառանգես ամեն հեթանոսները։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896