A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 8

1

  Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։

2

  Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։

3

  Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

4

  Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։

5

  Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.

6

  Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.

7

  Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.

8

  Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։

9

  Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896