A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 70



1

  Ով Աստուած, շուտ արա որ ինձ փրկես, Տէր, որ ինձ օգնես։

2

  Թող ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը խնդրողները. թող ետ դառնան եւ ամօթ լինին ինձ չար ուզողները։

3

  Թող իրանց ամօթովը ետ դառնան նորանք, որ ինձ ասում են՝ Վահ վահ։

4

  Թող ցնծան եւ ուրախանան քեզանով բոլոր քեզ խնդրողները, եւ քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն. Աստուած մեծանայ։

5

  Բայց ես աղքատ եմ եւ տնանկ, ով Աստուած, շուտով հասիր ինձ մօտ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տէր, մի ուշանար։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896