A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 61



1

  Ով Աստուած, լսիր իմ աղաղակը. մտիկ արա իմ աղօթքին։

2

  Երկրի ծայրիցը կանչում եմ դէպի քեզ՝ երբոր սիրտս թուլանում է. առաջնորդիր ինձ այն վէմին, որ ինձանից բարձր է։

3

  Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, զօրաւոր աշտարակ թշնամիի դէմ։

4

  Ես քո խորանումը կբնակուիմ յաւիտեաններով քո թեւերի ծածկոյթի տակ կապաւինիմ։ (Սէլա։)

5

  Որովհետեւ, ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը. եւ տալիս ես ինձ քո անունից վախեցողների ժառանգութիւնը։

6

  Օրեր ես աւելացնում թագաւորի օրերի վերայ. եւ նորա տարիները ազգից մինչեւ ազգի պէս։

7

  Նա յաւիտեան կմնայ Աստուծոյ առաջին. ողորմութիւն եւ ճշմարտութիւն պատրաստիր, որ պահեն նորան։

8

  Ուրեմն քո անունին յաւիտեան սաղմոս կասեմ, որ իմ ուխտերն օրէցօր վճարեմ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896