A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 6

1

  Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը. եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2

  Ողորմիր ինձ, Տէր, որովհետեւ տկար եմ ես. բժշկիր ինձ, Տէր, որովհետեւ իմ ոսկերքը սարսափում են։

3

  Եւ իմ անձը շատ սարսափած է. եւ դու, ով Տէր, մինչեւ ե՞րբ։

4

  Դարձիր, Տէր, փրկիր իմ անձը. ապրեցրու ինձ քո ողորմութեան համար։

5

  Որովհետեւ մահի մէջ քեզ յիշել չկայ. գերեզմանումը ո՞վ կփառաւորէ քեզ։

6

  Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. բոլոր գիշերը լուանում եմ իմ անկողինը, եւ արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։

7

  Տրտմութիւնից մաշուեցաւ իմ աչքը, հնացաւ իմ նեղացնողների պատճառովը։

8

  Հեռացէք ինձանից, ով բոլոր անօրէնութիւն գործողներ. որովհետեւ Տէրն իմ լացի ձայնը լսել է։

9

  Տէրը լսեց իմ աղաչանքը. Տէրն ընդունում է իմ աղօթքը։

10

  Թող ամաչեն ու շատ զարհուրին իմ ամեն թշնամիները. յետ դառնան և ամաչեն շուտով։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896