A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 43



1

  Դատաստան արա ինձ, ով Աստուած, եւ իմ իրաւունքը հաստատիր անսուրբ ազգի դէմ. նենգաւոր եւ անիրաւ մարդիցը փրկիր ինձ։

2

  Որովհետեւ դու ես իմ զօրութեան Աստուածը. ի՞նչու ես ինձ դէն գցում. ի՞նչու սգաւոր գնամ ես թշնամիի նեղացնելու համար։

3

  Ուղարկի քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. նորանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները։

4

  Եւ ես մտնեմ դէպի Աստուծոյ սեղանը իմ ուրախութեան եւ ցնծութեան Աստուծուն մօտ, եւ գոհանամ քեզանից քնարով, ով Աստուած՝ իմ Աստուածը։

5

  Ի՞նչու ես տրտում, ով իմ անձը, եւ ի՞նչու ես շփոթուած ինձանում. Աստուծուն յուսացիր. որովհետեւ էլ կգոհանամ նորանից՝ որ իմ երեսի փրկութիւնը եւ իմ Աստուածն է։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896