A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 38



1

  Ով Տէր, մի յանդիմանիր ինձ քո բարկութիւնովը, եւ մի խրատիր ինձ քո սրտմտութիւնովը։

2

  Որովհետեւ քո նետերը խրուեցան իմ մէջը, եւ քո ձեռքը ծանրացաւ ինձ վերայ։

3

  Չկայ իմ մարմնումը առողջութիւն քո բարկութեան պատճառով. իմ ոսկորներումը խաղաղութիւն չկայ իմ մեղքի համար։

4

  Որովհետեւ իմ անօրէնութիւնները գլխիցս վեր բարձրացան. ինչպէս մեծ ծանր բեռ ծանր են ինձ վերայ։

5

  Խոցերս հոտում եւ փտում են՝ իմ յիմարութեան համար։

6

  Ես կեռացած եւ խիստ ցած ընկած եմ, եւ ամեն օր ման եմ գալիս սգաւոր։

7

  Որովհետեւ իմ երիկամունքները լիքն են բորբոքումով, եւ առողջութիւն չկայ իմ մարմնումը։

8

  Ես թուլացած եւ շատ սաստիկ փշրուած եմ. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։

9

  Ով Տէր, քո առաջին է իմ բոլոր փափաքը. եւ իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։

10

  Սիրտս դողում է. զօրութիւնս թողել է ինձ. եւ իմ աչքի լոյսն էլ ինձ մօտ չէ։

11

  Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դէմ. եւ իմ ազգականները կանգնած են հեռուանց։

12

  Եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, եւ ինձ չար ուզողներն անօրէնութիւն են խօսում, եւ ամեն օր նենգութիւններ են հնարում։

13

  Բայց ես խուլի պէս չեմ լսում, եւ համրի պէս՝ որ իր բերանը չէ բաց անում։

14

  Եւ ես եղայ ինչպէս մարդ՝ որ չէ լսում, եւ որ նորա բերանումը փաստ չկայ։

15

  Որովհետեւ ես քեզ եմ ապաւինում, Տէր. դու պատասխան կտաս, ով Տէր՝ իմ Աստուած։

16

  Որովհետեւ ես ասեցի՝ Թող ինձ վերայ չուրախանան, որ իմ ոտքը սահելիս՝ ինձ վերայ պարծենան։

17

  Որովհետեւ ես պատրաստ եմ ընկնելու համար. եւ իմ ցաւը միշտ առաջս է։

18

  Որովհետեւ ես պատմում եմ իմ անօրէնութիւնը. եւ տրտմում եմ իմ մեղքի համար։

19

  Բայց իմ թշնամիները կենդանի եւ զօրաւոր են. եւ ինձ զուր ատողները շատ են։

20

  Եւ բարիի տեղ ինձ չար հատուցանողները հակառակում են ինձ, նորա փոխարէն որ ես հետեւում եմ բարի բանի։

21

  Մի թողիր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած, մի հեռանար ինձանից։

22

  Շուտ արա՝ որ ինձ օգնես, ով Տէր՝ իմ Փրկիչ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896