A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 32



1

  Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։

2

  Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չկայ նորա հոգիի մէջ։

3

  Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։

4

  Որովհետեւ ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վերայ. իմ թացութիւնը ամառուան չորութիւն դառաւ։ (Սէլա։)

5

  Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը։ (Սէլա։)

6

  Սորա համար ամեն բարեպաշտ աղօթք կանէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը. իրաւի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս՝ չեն հասնիլ նորանց վերայ։

7

  Դու ես իմ ապաստանը. նեղութիւնից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ։ (Սէլա։)

8

  Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կլինի։

9

  Մի լինիք ինչպէս ձի եւ ջորի որ միտք չունին, որ նորանց կզակի մէջ սանձ եւ պախուրձ պէտք է դնել՝ որ չմօտենան քեզ։

10

  Շատ ցաւ կայ ամբարշտի համար, բայց նա որ Տիրոջն է յուսացած՝ ողորմութիւն կպատէ նորան։

11

  Ուրախացէք Տէրովը եւ ցնծացէք, ով արդարներ, եւ ցնծութեամբ աղաղակեցէք ամենքդ՝ որ ուղիղ էք սրտով։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896