A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 20



1

  Տէրը լսէ քեզ նեղութեան օրումը, եւ Յակոբի Աստուծոյ անունը պաշտպանէ քեզ։

2

  Նա քեզ օգնութիւն ուղարկէ սուրբ տեղիցը, եւ զօրացնէ քեզ Սիօնի միջիցը։

3

  Նա յիշէ քո ամեն պատարագները, եւ քո ողջակէզներն ընդունէ. (Սէլա։)

4

  Նա տայ քեզ քո սրտի ուզածի պէս, եւ կատարէ քո ամեն խորհուրդները։

5

  Թող ցնծանք քո փրկութիւնովը. եւ դրօշակ բարձրացնենք մեր Աստուծոյ անունովը. Տէրը կատարէ քո ամեն խնդրուածները։

6

  Հիմա իմացայ, որ Տէրը փրկում է իր օծեալին, եւ լսում է նորան իր սուրբ երկնքիցը՝ նորա աջի փրկութեան զօրութիւնովը։

7

  Ոմանք կառքերով եւ ոմանք ձիերով են պարծենում. բայց մենք մեր Տէր Աստուծոյ անունը կյիշենք։

8

  Նորանք թեքուեցան եւ վայր ընկան. բայց մենք վեր կացանք եւ կանգնեցինք։

9

  Տէր, ապրեցրու թագաւորին, եւ լսիր մեզ մեր կանչելու օրը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896