A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 17



1

  Ո՜վ Տէր, լսիր արդարութեան. մտիկ տուր աղաղակիս, եւ ականջ դիր իմ աղօթքին, որ սուտ շրթունքներից չէ։

2

  Թող քո երեսիցը դուրս գայ իմ դատաստանը. թող քո աչքերը նային ուղղութեան վերայ։

3

  Դու փորձեցիր իմ սիրտը և գիշերումը քննեցիր. դու կրակով հալեցրիր ինձ եւ անիրաւութիւն չգտար ինձանում. ես միտքս դրել եմ՝ որ իմ բերանը պատուիրանազանց չլինի։

4

  Մարդկանց գործերի նկատմամբ՝ քո շրթանց խօսքի պէս զգոյշ եմ կենում բռնաւոր ճանապարհներիցը։

5

  Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհումը, որ ոտքերս չգլորուին։

6

  Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ով Աստուած. ականջդ ինձ մօտ դարձրու. լսիր իմ խօսքերը։

7

  Փառաւոր արա քո ողորմութիւնը, ով դու որ յուսացողներին փրկում ես նորանցից՝ որ քո աջ ձեռին հակառակ են կենում։

8

  Պահիր ինձ ինչպէս աչքի բիբ, եւ քո թեւերի շուքի տակ ծածկիր ինձ։

9

  Այն ամբարիշտներիցը՝ որ քանդում են ինձ. իմ անձի թշնամիներիցը, որ չորս կողմովս պաշարում են ինձ։

10

  Նորանք փակում են իրանց պարարտ սիրտը, եւ իրանց բերանովը ամբարտաւանութիւն են խօսում։

11

  Հիմա մեր գնացքի չորս կողմովը պատում են մեզ. եւ իրանց աչքերը դրած են, որ մեզ գետնի վերայ գցեն։

12

  Նորանք նման են առիւծի, որ ցանկանում է գիշատել. եւ առիւծի ձագին, որ ծածուկ տեղերումը նստած է։

13

  Վեր կաց, Տէր, առ նորան առաջը. նորան գետնի վերայ գցիր. եւ իմ անձը ապրեցրու ամբարիշտների ձեռքիցը քո սրովն։

14

  Քո ձեռքովն, ով Տէր, ապրեցրու մարդկանցիցը՝ այս աշխարհքի մարդկանցիցը, որ նորանց բաժինը այս կեանքումն է. եւ լցնում ես նորանց փորը քո գանձերովը, որ նորանց որդիներն էլ կշտացած են, եւ մնացածը թողում են իրանց երեխաներին։

15

  Բայց ես արդարութիւնով կտեսնեմ քո երեսը, եւ երբոր արթնանամ, կկշտանամ քո նմանութիւնովը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896