A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 147

1

  Օրհնեցէք Տիրոջը. որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։

2

  Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։

3

  Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։

4

  Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։

5

  Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չկայ։

6

  Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։

7

  Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։

8

  Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։

9

  Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։

10

  Նա հաճութիւն չունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։

11

  Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։

12

  Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։

13

  Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։

14

  Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։

15

  Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։

16

  Նա բուրդի պէս ձիւն է տալիս. եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։

17

  Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. նորա ցրտի առաջին ո՞վ կկենայ։

18

  Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։

19

  Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։

20

  Ոչ մէկ ազգի այսպէս չարաւ. եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896