A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 146

1

  Ալէլուիա։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։

2

  Տիրոջը կօրհնեմ ես իմ կեանքումը. իմ Աստուծուն սաղմոս կասեմ քանի որ կամ։

3

  Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չկայ։

4

  Նորա հոգին դուրս կգայ, նա դէպի իր հողը կդառնայ, նոյն օրը կկորչեն նորա խորհուրդները։

5

  Երանի նորան, որի օգնականը Յակոբի Աստուածն է. որ նորա յոյսն իր Եհովայ Աստուծուն վերայ է։

6

  Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու նորանց մէջ ամեն եղածը. որ հաւատարմութիւն է պահում յաւիտեան.

7

  Որ իրաւունք է անում զրկուածներին. եւ հաց տալիս՝ սովածներին. Տէրը արձակում կապուածներին։

8

  Տէրը բանում է կոյրերի աչքերը. Տէրը կանգնեցնում է ընկածներին. Տէրը սիրում է արդարներին։

9

  Տէրը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին եւ որբեւայրիներին. բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։

10

  Տէրը կթագաւորէ յաւիտեան. քո Աստուածը, ով Սիօն, ազգից ազգ։ Ալէլուիա։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896