A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 139



1

  Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։

2

  Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։

3

  Իմ գնալն ու պառկելը քննում ես. եւ իմ բոլոր ճանապարհները գիտես.

4

  Որովհետեւ դեռ բնաւ խօսք չկայ իմ լեզուի վերայ. ահա, ով Տէր, դու ամենը գիտում ես։

5

  Իմ ետեւիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վերայ։

6

  Այս գիտութիւնը ինձ համար շատ զարմանալի է, բարձր է, չեմ կարող հասնել նորան։

7

  Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ։

8

  Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես։

9

  Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,

10

  Այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդէ ինձ, եւ քո աջը կպահէ ինձ։

11

  Եւ եթէ ասեմ. թող խաւարն ինձ ծածկէ. այն ժամանակ գիշերն էլ լոյս կլինի իմ շուրջը։

12

  Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար։

13

  Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը։

14

  Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է։

15

  Իմ ոսկորները չծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ։

16

  Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար։

17

  Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի՜ մեծ է նորանց թիւը։

18

  Եթէ համարեմ նորանց՝ աւազիցը շատ են. զարթնեցի, եւ դեռ քեզ հետ եմ։

19

  Երանի թէ ամբարիշտներն սպանես, ով Աստուած. եւ դուք, ով արիւնահեղ մարդիկ, հեռացէք ինձանից։

20

  Նորանք քեզ հակառակ են խօսում նենգութիւնով. եւ քո թշնամիքը սուտ երդում են անում։

21

  Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ով Տէր. եւ քեզ դէմ ապստամբողներից չե՞մ զզվում։

22

  Կատարեալ ատելութիւնով ատում եմ նորանց. նորանք ինձ թշնամի են դառել։

23

  Փորձիր ինձ, ով Աստուած, եւ ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները.

24

  Եւ տես, թէ որ չար ճանապարհում լինեմ, եւ առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896