A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 130



1

  Ով Տէր, խոր տեղերից դէպի քեզ եմ կանչում։

2

  Ով Տէր, լսիր իմ ձայնին. թող ականջներդ մտիկ անեն իմ աղօթքի ձայնին։

3

  Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կկենայ, Տէր։

4

  Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը, որ քեզանից վախենան։

5

  Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, եւ ես նորա խօսքին եմ յուսացած։

6

  Իմ անձը սպասում է Տիրոջը աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները։

7

  Իսրայէլը թող յուսայ Տիրոջը. որովհետեւ Տիրոջ մօտ կայ ողորմութիւն, եւ նորա մօտ կայ շատ փրկութիւն։

8

  Եւ նա կփրկէ Իսրայէլին նորա ամեն անօրէնութիւններիցը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896