A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 128



1

  Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում.

2

  Ձեռքի աշխատանքը ի հարկէ կուտես. երանի քեզ. եւ բանդ լաւ է քեզ համար։

3

  Կինդ պտղաբեր որթի պէս է քո տան ներսերումը. որդիքդ տնկուած ձիթենիների պէս քո սեղանի չորս կողմովը։

4

  Ահա հէնց այսպէս է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տէրիցը։

5

  Տէրը կօրհնէ քեզ Սիօնիցը, եւ Երուսաղէմի բարութիւնը կտեսնես քո կեանքի բոլոր օրերումը։

6

  Եւ քո որդկանցն որդիքը կտեսնես. խաղաղութիւն լինի Իսրայէլի վերայ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896