A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 127



1

  Եթէ Տէրը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները. եթէ Տէրը չպահպանէ քաղաքը՝ զուր է անքուն լինում պահապանը։

2

  Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը՝ ուշ հանգստանալը, դուք որ հացը ցաւով էք ուտում. ինչու որ նա իր սիրելիին քուն է տալիս։

3

  Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։

4

  Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը։

5

  Երանի այն մարդին որ իր կապարճը նորանցով լցրեց. նորանք չեն ամաչիլ երբոր թշնամիների հետ կխօսեն դռան մէջ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896