A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 123



1

  Դէպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ով երկնքումը բնակող։

2

  Ահա ինչպէս ծառաների աչքերը իրանց տէրերի ձեռքին են նայում, ինչպէս որ աղախնի աչքերն իր տիկնոջ ձեռքին, այնպէս էլ մեր աչքերը մեր Տէր Աստուծուն՝ մինչեւ որ ողորմէ մեզ։

3

  Ողորմիր մեզ, Տէր, ողորմիր մեզ. որ շատ լցուեցանք անարգանքով։

4

  Շատ լցուած է մեր անձը գոռոզների նախատինքովը եւ ամբարտաւանների անարգանքովը։

Vietnamese Bible 1926
Public Domain: 1926