A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 120



1

  Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. եւ նա լսեց ինձ։

2

  Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը։

3

  Ի՞նչ կտայ քեզ, եւ էլ ի՞նչ կաւելցնէ քեզ, ով նենգաւոր լեզու։

4

  Զօրաւոր մարդի նետերը սուր են` գիհիների կայծերով սրուած։

5

  Վա՜յ ինձ որ պանդուխտ եմ Մեսեքի մէջ. եւ բնակվում եմ Կեդարի վրաններումը։

6

  Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը։

7

  Ես խաղաղութեան մարդ եմ. բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896