A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 118



1

  Գոհացէք Տէրիցը. որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

2

  Թող Իսրայէլն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։

3

  Ահարօնի տունն ասէ թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։

4

  Տէրիցը վախեցողներն ասեն թէ Յաւիտեան է նորա ողորմութիւնը։

5

  Նեղութեան միջից Տիրոջը կանչեցի. Տէրը լսեց ինձ եւ լայնարձակ տեղ հանեց։

6

  Տէրն ինձ հետ է. ես չեմ վախենալ. մարդն ինձ ի՞նչ կանէ։

7

  Տէրն իմ օգնականներովն ինձ հետ է. եւ ես իմ թշնամիների վերայ կնայեմ։

8

  Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ մարդկանց ապաւինել։

9

  Լաւ է Տիրոջը յուսալ՝ քան թէ իշխաններին ապաւինել։

10

  Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։

11

  Ամեն կողմով պատեցին ինձ, բայց ես Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։

12

  Պատեցին ինձ ինչպէս մեղուներ. հանգեցան ինչպէս փուշերի կրակ. բայց Տիրոջ անունովը կջարդեմ նորանց։

13

  Զարկելով զարկեցիր ինձ որ վայր ընկնիմ, բայց Տէրն օգնեց ինձ։

14

  Տէրն իմ զօրութիւնը եւ սաղմոսն է. նա եղաւ ինձ համար փրկութիւն։

15

  Ցնծութեան եւ փրկութեան ձայն կայ արդարների բնակարաններումը. Տիրոջ աջը զօրութիւն է գործում։

16

  Տիրոջ աջը բարձր է, Տիրոջ աջը զօրութիւն է գործում։

17

  Ես չեմ մեռնիլ՝ կապրիմ. եւ Տիրոջ գործերը կպատմեմ։

18

  Խրատելով խրատեց ինձ Տէրը, բայց մահին չմատնեց ինձ։

19

  Բացէք ինձ համար արդարութեան դռները, որ նորանց մէջ մտնեմ եւ Տէրիցը գոհանամ.

20

  Այս դուռը Տիրոջն է. արդարները կմտնեն սորանով։

21

  Գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր եւ ինձ համար փրկութիւն եղար։

22

  Այն քարը որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ։

23

  Տէրիցն եղաւ այս բանը, եւ զարմանալի է մեր աչքերի առաջին։

24

  Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում։

25

  Ո՜հ Տէր, փրկիր. ո՜հ Տէր, յաջողիր։

26

  Օրհնեալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցն։

27

  Եհովան է Աստուած, եւ լոյս է երեւացնում մեզ. մատաղները կապեցէք չուաններով մինչեւ սեղանի եղջիւրները։

28

  Դու ես իմ Աստուածը, եւ ես գոհանում եմ քեզանից. ով իմ Աստուած, ես բարձր կանեմ քեզ։

29

  Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896