A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 114



1

  Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը խուժադուժ ժողովրդի միջիցը,

2

  Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։

3

  Ծովը տեսաւ եւ փախաւ, Յորդանանը յետ դառաւ։

4

  Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. եւ բլուրները գառների պէս։

5

  Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում։

6

  Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. ով բլուրներ, գառների պէս։

7

  Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։

8

  Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896