A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 109

1

  Ով իմ փառքի Աստուած, լուռ մի կենար։

2

  Որովհետեւ ամբարշտի բերանը եւ նենգաւորի բերանը բացուեցան ինձ վերայ. սուտ լեզուով խօսում են ինձ դէմ։

3

  Եւ ատելութեան խօսքերով պատում են ինձ, եւ զուր տեղը կռվում են ինձ դէմ։

4

  Իմ սէրի փոխարէն հակառակում են ինձ, բայց ես աղօթք եմ անում։

5

  Եւ փոխանակ բարիի չար են հատուցանում ինձ, եւ իմ սէրի փոխարէն՝ ատելութիւն։

6

  Մէկ ամբարիշտ դիր նորա վերայ, եւ սատանան թող կանգնի՝ նորա աջ կողմին։

7

  Երբոր նա դատուի թող դատապարտուած դուրս գայ, եւ նորա աղօթքը մեղքի փոխուի։

8

  Նորա օրերը պակասին. եւ նորա պաշտօնն ուրիշը առնէ։

9

  Նորա որդիքը որբ լինեն, եւ նորա կինն այրի լինի.

10

  Եւ նորա որդիքն աստանդական թափառեն եւ մուրան, եւ հաց ուզեն իրանց աւերակ բնակարանների միջից։

11

  Փոխ տուողն առնէ նորա բոլոր ունեցածը, եւ օտարները յափշտակեն նորա վաստակը։

12

  Մէկը չլինի որ նորան գթութիւն ցոյց տայ. եւ մէկն էլ չողորմէ նորա որբերի վերայ։

13

  Նորա զաւակները սատակեն. նորանց անունը ջնջուի երկրորդ սերունդի մէջ։

14

  Նորա հայրերի անօրէնութիւնը յիշուի Տիրոջ առաջին, եւ նորա մօր մեղքը չջնջուի։

15

  Ամեն ժամանակ Տիրոջ առաջին լինի եւ նա ջնջէ երկրիցը նորա յիշատակը։

16

  Նորա համար որ չյիշեց ողորմութիւն անելը. այլ խեղճ եւ աղքատ եւ սրտով մաշուած մարդին հալածեց որ սպանէ։

17

  Անէծք սիրեց եւ նա կհասնէ նորան. եւ օրհնութիւն չկամեցաւ, եւ նա հեռու կլինի նորանից։

18

  Անէծքը հագաւ ինչպէս հանդերձ. եւ նա ջրի պէս կմտնէ նորա փորը, եւ ձէթի պէս նորա ոսկորների մէջ։

19

  Նորան այնպէս լինի ինչպէս իր հագնելիս հանդերձը՝ եւ ինչպէս իր միշտ կապելիս գօտին։

20

  Սա վարձք լինի Տիրոջ կողմիցը իմ հակառակորդներին՝ եւ իմ անձի համար չար խօսողներին։

21

  Բայց դու, Տէր Եհովայ, արա ինձ քո անունի համեմատ, որովհետեւ քո ողորմութիւնը բարի է. փրկիր ինձ։

22

  Որովհետեւ ես խեղճ եմ եւ աղքատ, եւ իմ սիրտը խոցուած է իմ ներսումը։

23

  Ես անց եմ կենում ինչպէս երկարացած շուք, վայր եմ թափվում ինչպէս մարախ։

24

  Իմ ծունկերը տկարացան ծոմից եւ մարմինս մաշուեցաւ իր պարարտութիւնիցը։

25

  Ես նախատինք եղայ նորանց առաջին, ինձ տեսնում եւ շարժում են իրանց գլուխները։

26

  Օգնիր ինձ, Տէր՝ իմ Աստուած. փրկիր ինձ քո ողորմութեան պէս,

27

  Որ իմանան որ սա քո ձեռքն է, որ դու տէրդ արիր այս։

28

  Նորանք անիծում են, բայց դու օրհնիր. նորանք վեր են կենում ինձ դէմ ու կամաչեն, բայց քո ծառան ուրախ կլինի։

29

  Թող ամօթ հագնեն իմ հակառակողները եւ իրանց ամօթը վերարկուի պէս իրանց վերայ առնեն։

30

  Ես շատ գոհանամ Տէրիցն իմ բերանովը. եւ շատերի մէջ օրհնեմ նորան։

31

  Որովհետեւ նա կանգնում է աղքատի աջ կողմին, որ նորան փրկէ նորանցից որ դատապարտում են նորա անձը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896