A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 108



1

  Իմ սիրտը պատրաստ է, ով Աստուած, ես կերգեմ եւ սաղմոս կասեմ՝ նաեւ իմ փառքովը։

2

  Զարթնիր սաղմոսարան եւ քնար. եւ ես զարթնեմ առաւօտանց։

3

  Գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. եւ սաղմոս ասեմ քեզ ազգերի մէջ։

4

  Որովհետեւ մեծ է քո ողորմութիւնը երկնքի վերայ, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։

5

  Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ, եւ քո փառքը բոլոր երկրի վերայ։

6

  Որ քո սիրելիքն ազատուին. թող քո աջը փրկէ, եւ պատասխան տուր ինձ։

7

  Աստուած խօսեց իր սրբարանումը. ես կցնծամ. Սիւքէմը կբաժանեմ եւ Սոկքովթ հովիտը կչափեմ։

8

  Իմն է Գաղաադը եւ իմն է Մանասէն. Եփրեմն իմ գլխի զօրութիւնը, Յուդան իմ գաւազանն է.

9

  Մովաբն իմ լուանալու ամանն է. իմ կօշիկը Եդովմի վերայ կգցեմ. Փղշտացիների երկրի վերայ կցնծամ։

10

  Ո՞վ կտանի ինձ ամուր քաղաքը. ո՞վ կառաջնորդէ ինձ մինչեւ Եդովմը։

11

  Ո՞չ ապաքէն դու, ով Աստուած, որ դէն գցեցիր մեզ, եւ չես դուրս գալիս մեր զօրքի հետ, ով Աստուած։

12

  Տուր մեզ օգնութիւն նեղութեան մէջ. որովհետեւ մարդի փրկութիւնը փուչ է։

13

  Մենք Աստուծով զօրութիւն կգործենք. եւ նա կոխ կտայ մեր թշնամիներին։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896