A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 10



1

  Ով Տէր, ի՞նչու ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը։

2

  Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին։

3

  Որովհետեւ ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկութիւնովը, եւ ագահն անիծում և անարգում է Տիրոջը։

4

  Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, Աստուած չկայ. նորա բոլոր խորհուրդները սա է։

5

  Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. նա իր ամեն թշնամիների վերայ փքվում է։

6

  Նա ասում է իր սրտումը. Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, չար բան չի գալ ինձ վերայ։

7

  Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ։

8

  Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.

9

  Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջին մէջ. դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով։

10

  Եւ կուչ է գալիս պառկում. եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ։

11

  Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացաւ, իր երեսը թագցրեց. նա չի տեսնիլ իսպառ։

12

  Վեր կաց, տէր՝ ով Աստուած, բարձրացրու քո ձեռքը. մի մոռանար նեղեալներին։

13

  Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։

14

  Դու տեսնում ես. որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. աղքատն իրան քեզ է յանձնում. դու ես որբի օգնականը։

15

  Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չգտնես։

16

  Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։

17

  Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,

18

  Որ դատաստան անես որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չհալածէ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896