A A A A A
Submit Image
Հայ Աստվածաշունչ Ararat

Սաղմոսներ 1



1

  Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում, եւ մեղաւորների ճանապարհի մէջ չէ կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վերայ չէ նստում.

2

  Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։

3

  Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան։

4

  Այսպէս չեն ամբարիշտները, այլ ինչպէս դարմանի մղեղ, որ քամին ցրիւ է տալիս։

5

  Սորա համար ամբարիշտները չեն կանգնիլ դատաստանի մէջ, եւ ոչ մեղաւորները՝ արդարների ժողովի մէջ։

6

  Որովհետեւ Տէրը ճանաչում է արդարների ճանապարհը. բայց ամբարիշտների ճանապարհը կկորչի։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896