A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Աշխատանք 26



1

  Եւ Յոբը պատասխանելով ասեց.

2

  Ի՜նչ օգնեցիր տկարին. Զօրացրի՜ր ոյժ չունեցողի բազուկը։

3

  Ի՜նչ խրատ տուիր իմաստուն չեղողին, եւ մե՜ծ իմաստութիւն սովորեցրիր։

4

  Ո՞ւմ ասեցիր այդ խօսքերը, եւ որի՞ շունչը դուրս եկաւ քեզանից։

5

  Ուրուականք բռնվում են երկունքից, տակի ջրերն եւ նորանց բնակիչներն էլ։

6

  Մերկ է դժոխքը Նորա առաջին, եւ կորուստը ծածկոց չունի։

7

  Նա տարածում է հիւսիսը պարապի վերայ, եւ երկիրը կախում է ոչնչի վերայ.

8

  Ծրարում է ջրերը ամպերի մէջ. Եւ ամպը չէ պատառվում նորանց տակին։

9

  Նա բռնել է իր աթոռի երեսը, իր ամպը տարածել նորա վերայ։

10

  Սահման է գծել ջրերի երեսին մինչեւ լոյսի ծայրը խաւարի հետ։

11

  Երկնքի սիւները սասանում են, եւ սարսափում են նորա սպառնալիքիցը։

12

  Իր զօրութեամբը շփոթում է ծովը եւ իր գիտութեամբը ջարդում է ամբարտաւանին։

13

  Նորա հոգիովը երկինքը զարդարանք է, նորա ձեռքը կազմել է փախչող Վիշապին։

14

  Ահա սորանք են նորա ճանապարհների ծայրերը, եւ ի՞նչ չնչին բան է նորա վերայ լսուածը, եւ ո՞վ կարող է իմանալ նորա զօրութեան որոտումը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896