A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

Աշխատանք 22

1

  Եւ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.{nl}

2

  Մի՞թէ մարդս Աստուծոյ համար օգտակար է. Այլ միայն իրան է օգտակար խելացին։{nl}

3

  Ամենակարողին հաճութի՞ւն կ'լինի, եթէ արդար լինիս. Կամ մէկ շա՞հ, եթէ քո ճանապարհներն ուղիղ անես։{nl}

4

  Մի՞թէ քո վախիցը քեզ հետ կ'վիճէ, եւ քեզ հետ դատաստանի կ'գնայ՞:{nl}

5

  Չէ՞ որ քո չարութիւնը շատ է. եւ քո անօրէնութիւններին վերջ չ'կայ:{nl}

6

  Որովհետեւ դու քո եղբօրիցը գրաւ էիր առնում զուր տեղը, եւ մերկերի հանդերձները յափշտակում էիր:{nl}

7

  Ջուր չէիր խմեցնում ծարաւին. եւ սովածիցը խնայում էիր հացը:{nl}

8

  Եւ այն մարդը որ զօրաւոր բազուկ ունէր, երկիրը նորանն էր. եւ պատուաւորը բնակվում էր նորանում:{nl}

9

  Որբեւայրիներին դարտակ ճանապարհ էիր դնում. եւ որբերի բազուկները փշրվում էին:{nl}

10

  Դորա համար քո շուրջը որոգայթներն են պատել, եւ յանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է:{nl}

11

  Կամ թէ խաւարիցը չես տեսնում, եւ ջրերի շատութիւնը քեզ ծածկել է:{nl}

12

  Մի՞թէ Աստուած երկնքի բարձրումը չէ. եւ մտիկ տուր աստղերի բարձրութեանը, թէ ինչ բարձր են:{nl}

13

  Բայց դու ասում ես. Ի՞նչ գիտէ Աստուած, մառախուղի ետեւի՞ցը պիտի դատէ:{nl}

14

  Ամպերը նորա համար ծածկոց են, որ նա չի տեսնիլ. եւ նա երկնքի կամարի վերայ է շրջում:{nl}

15

  Մի՞թէ վաղեմի ճանապարհն ես պահում, որով գնացին անօրէն մարդիկը:{nl}

16

  Որոնք ժամանակից առաջ յափշտակուեցան, գետի պէս հոսեցին նորանց հիմերը:{nl}

17

  Որ ասում էին Աստուծուն. Հեռացիր մեզանից, եւ թէ Ամենակարողը նորանց ի՞նչ է անելու:{nl}

18

  Սակայն Նա նորանց տները լցրել էր բարիքով. անզգամների խորհուրդը հեռու լինի ինձանից:{nl}

19

  Արդարները պիտի տեսնեն եւ ուրախանան, եւ անմեղները նորանց ծաղր պիտի անեն:{nl}

20

  Ճշմարիտ որ կորել է մեր թշնամին. եւ նորանց մնացորդը կրակն է լափել:{nl}

21

  Աղէ բարեկամացիր նորա հետ եւ խաղաղութիւն արա, դորանով բարիք կ'գայ քեզ մօտ:{nl}

22

  Ընդունիր նորա բերանիցն օրէնքը, եւ նորա խօսքերը դիր սրտիդ մէջ:{nl}

23

  Եթէ Ամենակարողին դառնաս, կը շինուիս. եթէ անօրէնութիւնը հեռացնես քո վրանիցը:{nl}

24

  Եւ ոսկիի կտորը դիր հողի վերայ, եւ Ոփիրի ոսկին հեղեղատների քարերի վերայ.{nl}

25

  Այն ժամանակ Ամենակարողը կ'լինի քո ոսկիի կտորը, եւ քո փայլուն արծաթը:{nl}

26

  Որովհետեւ այն ժամանակ Ամենակարողովը կ'ցնծաս, եւ երեսդ կը բարձրացնես դէպի Աստուած:{nl}

27

  Դու նորան կ'աղաչես, եւ Նա քեզ կ'լսէ. եւ քո ուխտերը կ'կատարես.{nl}

28

  Եւ դիտաւորութիւն կ'ունենաս, եւ կ'յաջողուի քեզ համար. եւ քո ճանապարհների վերայ լոյս կ'ծագէ:{nl}

29

  Երբոր մեկին ցածացնեն, այն ժամանակ դու կ'ասես. Բարձրութի՜ւն. եւ աչքերով խոնարհին նա կ'ազատէ:{nl}

30

  Նա կ'ազատէ անմեղ չ'եղողին էլ, եւ նա կ'ազատուի քո ձեռքերի մաքրութիւնովը:

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896