A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

2 քրոնիկները 5

1

  Եւ այսպէս վերջացաւ այն ամեն գործը, որ Սողոմոնն արաւ Տիրոջ տան համար. Եւ Սողոմոնը բերաւ իր հայր Դաւիթի նուէրները՝ արծաթը, ոսկին եւ բոլոր գործիքները դրաւ Աստուծոյ տան գանձերի մէջ։

2

  Այն ժամանակ Սողոմոնը ժողովեց Իսրայէլի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին, Իսրայէլի որդկանց տոհմապետներին Երուսաղէմ, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր տանեն Դաւիթի քաղաքիցը, որ է Սիօն։

3

  Եւ ժողովուեցան թագաւորի մօտ բոլոր իսրայէլացիք տօնին, որ է եօթներորդ ամիսը։

4

  Եւ Իսրայէլի բոլոր ծերերն եկան եւ Ղեւտացիները վեր առան տապանակը։

5

  Եւ տապանակը եւ ժողովքի խորանը եւ խորանում եղած բոլոր սուրբ կարասիքը վեր տարին. Քահանաները և Ղեւտացիները վեր տարին նորանց։

6

  Եւ սողոմոն թագաւորը եւ Իսրայէլի բոլոր ժողովքը, որ ժողովուել էին նորա մօտ, տապանակւ առաջը անթիւ եւ անհամար շատ ոչխարներ ու եզներ էին զոհում։

7

  Եւ քահանաները բերին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը տան դաբիրը սրբութեանց սրբութիւնի մէջը քերովբէների թեւերի տակ։

8

  Եւ քերովբէներն իրանց թեւերը տարածում էին տապանակի տեղի վերայ, եւ քերովբէները ծածկում էին տապանակը եւ նորա ձողերը վերեւից։

9

  Եւ ձողերը երկարացրին, եւ երեւեցան ձողերի գլուխները տապանակիցը դաբիրի առաջը, բայց դրսումը չէին երեւում. Եւ նորանք այնտեղ են մինչեւ այսօր։

10

  Տապանակումը մի բան չկար բացի երկու քարեղէն տախտակներիցը, որ Մովսէսը տուաւ Քորեբումը, որ Տէրը ուխտեց Իսրայէլի որդկանց հետ՝ նորանք Եգիպտոսից դուրս գալիս։

11

  Եւ եղաւ երբոր քահանաները սրբարանիցը դուրս եկան, որովհետեւ ոլոր գտնուած քահանաները իրանց սրբել էին առանց իրանց դասակարգութիւնը պահելու.

12

  Եւ երգիչ Ղեւտացիների ամենը՝ Ասափը, Եմանը, Իդիթունը եւ նորանց որդիներն ու նորանց եղբայրները բեհեզներ հագած ծնծղաներով, տաւիղներով եւ քնարներով կանգնած էին սեղանի արեւելեան կողմին, եւ նորանց հետ հարիւր քան քահանայ փողեր էին հնչեցնում.

13

  Եւ էր ինչպէս մէկ՝ փող հնչեցնողները եւ երգողները՝ մէկ ձայն էր լսվում Տիրոջը օրհնելիս եւ գովելիս. Եւ հէնց, որ փողերի եւ ծնծղաների եւ նուագարանների ձայնը բարձրացրին Տիրոջը օրհնելով, որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է. Այն ժամանակ Տիրոջ տունը լցրեց ամպը.

14

  Եւ քահանաները չկարողացան կանգնել ծառայելու ամպի պատճառովը, որովհետեւ Տիրոջ փառքը լցրել էր Աստուծոյ տունը։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896