A A A A A
Հայ Աստվածաշունչ Ararat

2 քրոնիկները 27



1

  Յովաթամը քսանեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։

2

  Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին ինչպէս որ արել էր իր հայրը՝ Ոզիան. Միայն որ Տիրոջ տաճարը չմտաւ. Բայց ժողովուրդը տակաւին ապականուած էր։

3

  Դա շինեց Տիրոջ տան վեր դուռը, եւ Ոփաղի պարսպի վերայ շատ բաներ շինեց։

4

  Եւ քաղաքներ շինեց Յուդայի սարումը, եւ անտառներումը բերդեր եւ աշտարակներ շինեց։

5

  Եւ նա պատերազմ արաւ Ամմոնի որդկանց թագաւորի հետ, եւ յաղթեց նորանց. Եւ Ամմոնի որդիքն այն տարին նորան հարիւր տաղանդ արծաթ, եւ տասը հազար քոռ ցորեն, եւ տասը հազար քոռ գարի տուին. Այսպէս արին նորան Ամմոնի որդիքը երկրորդ տարին էլ եւ երրորդին էլ։

6

  Եւ Յովաթամը զօրացաւ. Որովհետեւ ուղղեց իր ճանապարհները իր Տէր Աստուծոյ առաջին։

7

  Եւ Յովաթամի մնացորդ պատմութիւնը, եւ նորա բոլոր պատերազմները եւ նորա ճանապարհները, ահա գրուած են Իսրայէլի եւ Յուդայի յիշատակաց գրքումը։

8

  Քսանեւհինգ տարեկան էր նա երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմումը։

9

  Եւ Յովաթամը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորան թաղեցին Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աքազը թագաւորեց նորա տեղ։

Armenian Ararat Bible 1896
Public Domain 1896