A A A A A

Աստվածաշունչը մեկ տարում


Հունվար 4


Ծննդոց 7:1-24
1. Եւ Եհովան ասեց Նոյին. Մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մէջ. Որովհետեւ այս դարի մէջ քեզ տեսի արդար իմ առաջին։
2. Ամեն մաքուր անասուններից քեզ համար եօթը եօթը հատ առնես՝ արու եւ նորա էգը. Իսկ այն անասուններիցը որ մաքուր չեն, երկու երկու հատ՝ արու եւ նորա էգը։
3. Երկնքի թռչուններիցն էլ եօթը եօթը հատ՝ արու եւ էգ, բոլոր երկրի վերայ սերունդ ողջ մնալու համար։
4. Որովհետեւ եօթը օրից յետոյ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշեր անձրեւ պիտի բերեմ, եւ ամեն էակ որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ։
5. Եւ Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան։
6. Եւ Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբոր ջրհեղեղը երկրի վերայ եղաւ։
7. Եւ մտաւ Նոյը եւ իր որդիքը, եւ իր կինը եւ իր որդկանց կանայքը իր հետ տապանի մէջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։
8. Մաքուր անասուններիցը, եւ այն անասուններիցը որ մաքուր չեն եւ թռչուններիցը, եւ երկրի վերայ ամեն սողացողներիցը,
9. Զոյգ զոյգ արու եւ էգ գնացին Նոյի մօտ տապանի մէջ, ինչպէս որ Աստուած Նոյին պատուիրել էր։
10. Եւ եղաւ որ եօթն օրից յետոյ ջրհեղեղի ջրերը եկան երկրի վերայ։
11. Նոյի կենաց վեցհարիւրերորդ տարումը երկրորդ ամսումը՝ ամսի տասնեւեօթներորդ օրը. Նոյն օրը մեծ անդունդի բոլոր աղբիւրները ճեղքուեցան եւ երկնքի պատուհանները բացուեցան.
12. Եւ անձրեւը եղաւ երկրի վերայ քառասուն օր եւ քառասուն գիշէր։
13. Հէնց նոյն օրը մտաւ Նոյը եւ Նոյի որդիները՝ Սէմը եւ Քամը եւ Յաբէթը, եւ Նոյի կինը, եւ նորա որդկանց երեք կանայքը նորանց հետ տապանի մէջ։
14. Նորանք եւ բոլոր կենդանիներն իրանց տեսակի պէս, եւ բոլոր անասուններն իրանց տեսակի պէս, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողուններն իրանց տեսակի պէս, եւ բոլոր թռչուններն իրանց տեսակի պէս, ամեն տեսակ թեւաւոր թռչուն.
15. Եւ մտան տապանը Նոյի մօտ զոյգ զոյգ ամեն մարմնից, որի մէջ կենաց շունչ կայ։
16. Եւ մտնողներն արու եւ էգ մտան ամեն մարմնից, ինչպէս Աստուած նորան պատուիրել էր։ Եւ Եհովան նորա ետեւիցը դուռը փակեց։
17. Եւ ջրհեղեղը քառասուն օր եղաւ երկրի վերայ. Եւ ջրերը շատացան եւ տապանը վեր հանեցին, եւ նա երկրիցը բարձրացաւ։
18. Եւ ջրերը սաստկանում էին, եւ շատ շատանում էին երկրի վերայ. Եւ տապանը ման էր գալիս ջրերի երեսի վերայ։
19. Եւ ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան։
20. Ջրերը տասնեւհինգ կանգուն վեր բարձրացան, եւ սարերը ծածկուեցան։
21. Եւ երկրի վերայ շարժող ամեն մարմին՝ թէ թռչուն, թէ անասուն, թէ գազան եւ թէ երկրի վերայ սողացող ամեն սողուն, եւ ամեն մարդ մեռաւ։
22. Ամենը որի ռնգացը մէջ կենդանութեան շունչ կար, այն բոլորը որ ցամաքի վերայ էր, մեռան։
23. Եւ ջնջուեցաւ երկրի երեսի վերայ լինող ամեն էակ՝ մարդից մինչեւ անասուն, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը. Եւ երկրիցը ջնջուեցան. Եւ միայն Նոյը մնաց եւ իր հետ տապանումը լինողները։
24. Եւ ջրերը երկրի վերայ հարիւր յիսուն օր բարձրացած մնացին։

Ծննդոց 8:1-22
1. Եւ Աստուած յիշեց Նոյին եւ բոլոր կենդանիներին եւ բոլոր անասուններին, որ նորան հետ տապանումն էին. եւ Աստուած երկրի վերայ մի քամի բերաւ, եւ ջրերը նուազուեցան։
2. Եւ անդունդի աղբիւրները եւ երկնքի պատուհանները փակուեցան, եւ անձրեւը երկնքից դադարեց։
3. Եւ ջրերը գնալով երկրի վերայից քաշվում էին, եւ հարիւր յիսուն օրից յետոյ ջրերը քիչացան։
4. Եւ եօթներորդ ամսում՝ ամսի տասնեւեօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց։
5. Եւ ջրերը գնալով քիչանում էին մինչեւ տասներորդ ամիսը. տասներորդ ամսի մէկին սարերի գլուխները երեւեցան։
6. Եւ եղաւ որ քառասուն օրից յետոյ Նոյն իր շինած տապանի պատուհանը բացաւ,
7. Եւ ագռաւն արձակեց, եւ սա դուրս եկաւ գնում ու գալիս էր մինչեւ երկրի վերայից ջրերի ցամաքիլը։
8. Յետոյ աղաւնուն ուղարկեց իր մօտից, որ տեսնէ, թէ արդեօք ջրերը քիչացել են երկրի երեսի վերայից։
9. Եւ աղաւնին իր ոտքի հանգստութեան տեղ չգտաւ, եւ ետ դարձաւ նորա մօտ դէպի տապանը. որովհետեւ բոլոր երկրի երեսի վերայ ջուր կար։ Եւ Նոյն իր ձեռքը մեկնեց եւ առաւ նորան եւ բերաւ իր մօտ տապանի մէջ։
10. Եւ եօթն օր էլ սպասեց, եւ դարձեալ արձակեց աղաւնուն տապանիցը։
11. Եւ իրիկուայ դէմ աղաւնին նորա մօտ եկաւ, եւ ահա բերանումը մի ձիթենու նոր կտրուած տերեւ կար. եւ Նոյը գիտաց որ ջրերը երկրի վերայից քիչացել են։
12. Եւ եօթն օր էլ սպասեց, եւ աղաւնուն արձակեց, եւ նա այլ եւս նորա մօտ ետ չդարձաւ։
13. Եւ եղաւ որ վեց հարիւր մէկ տարումը՝ առաջի ամսի մէկին ջրերը երկրի վերայից ցամաքեցան. եւ Նոյը տապանի ծածկոցը վեր առաւ եւ մտիկ տուաւ, եւ ահա երկրի երեսը ցամաքել էր։
14. Եւ երկրորդ ամսումը՝ ամսի քսանեւեօթներորդ օրը երկիրը չորացաւ։
15. Եւ Աստուած խօսեց Նոյի հետ եւ ասեց.
16. Դուրս եկ տապանիցը դու եւ քո կինը եւ քո որդիքը եւ քո որդկանց կանայքը քեզ հետ։
17. Քեզ հետ լինող բոլոր կենդանին ամեն մարմնից՝ թէ թռչուն, թէ անասուն, եւ թէ երկրի վերայ սողացող բոլոր սողունները քեզ հետ հանիր, որ երկրի վերայ բազմանան, եւ երկրի վերայ աճին եւ շատանան։
18. Եւ դուրս եկաւ Նոյը եւ իր որդիքը եւ իր կինը եւ իր որդկանց կանայքն իր հետ։
19. Ամեն կենդանի, ամեն սողուն, եւ ամեն թռչուն, երկրի վերայ ամեն շարժողներն իրանց ցեղերովը դուրս եկան տապանիցը։
20. Եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար, եւ առաւ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից, եւ սեղանի վերայ ողջակէզներ մատուցրեց,
21. Եւ Եհովան անոյշ հոտը հոտոտաց, եւ Եհովան ասեց իր սրտումն. Այլ եւս չեմ անիծիլ երկիրը մարդի պատճառով, որովհետեւ մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկութիւնիցը, եւ այլ եւս չեմ զարկիլ բնաւ ոչ մի կենդանի, ինչպէս արի։
22. Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կմնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ։

Սաղմոսներ 3:1-4
1. Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։
2. Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չկայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)
3. Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։
4. Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)

Առակներ 1:20-22
20. Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։
21. Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։
22. Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։

Մատթեոս 4:1-25
1. Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։
2. Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։
3. Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։
4. Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։
5. Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ,
6. Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. որովհետեւ գրուած է թէ՝ Իր հրեշտակներին կհրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չդիպցնես երբէք։
7. Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է թէ՝ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։
8. Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցույց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը,
9. Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կտամ, եթէ ընկած երկրպագես ինձ։
10. Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։
11. Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
12. Եւ երբոր Յիսուսը լսեց, թէ Յովհաննէսը մատնուեցաւ, հեռացաւ գնաց Գալիլեա.
13. Եւ Նազարէթը թողած եկաւ բնակուեց ծովեզրեայ Կափառնայումումը, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններումը.
14. Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է,
15. Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը՝ ծովի ճանապարհը՝ Յորդանանի այն կողմը, հեթանոսների Գալիլեան.
16. Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։
17. Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
18. Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց՝ Սիմօնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին.
19. Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ։
20. Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։
21. Եւ այնտեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։
22. Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։
23. Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։
24. Եւ նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա. եւ նորա մօտ բերին ամեն հիւանդներին որ կերպ կերպ ցաւերով եւ տանջանքներով նեղվում էին, եւ դիւահարներ եւ լուսնոտներ եւ անդամալոյծներ. եւ նա նորանց բժշկեց։
25. Եւ նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։